«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը կրկնում է այն, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տառացիորեն կրկնում է այն երևույթը, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր՝ դիտարկելով հիմնական չարիք, այն է՝ ստուգումներ և տուգանքներ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բիզնեսում։
«Պանտերա սեքյուրիթի» ՍՊԸ ղեկավար Վահե Դարբինյանը համարձակություն ունեցավ հրապարակայնորեն պաշտպանել Բագրատ սրբազանին ե՛ւ ֆիզիկապես (ապահովելով անվտանգությունը) ե՛ւ գաղափարապես` քաջալերելով իշխանափոխությունը։ Արդյունքում, «Պանտերա» պահնորդականում ՊԵԿ-ը իրականացրել է չձևակերպված աշխատողի հայտնաբերման ստուգում՝ դրա արդյունքում կազմելով 1.5 միլիոն դրամի ակտ։
Ռեպրեսիաներն էլ հո պոզով-պոչով չե՞ն լինում….
Հ.Գ. հավելենք, որ ՀՀ-ում նմանատիպ (պահնորդական) գործունեություն իրականացնող մոտ 100 կազմակերպություններում վերջին ստուգումը եղել է անհիշելի ժամանակներում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան