Իտալացիներին զարմացրել է Ջերմուկի հյուրանոցների, առողջարանների կողմից առաջարկվող ծառայությունների քանակը
Ջերմուկ առողջարանային քաղաքում ամռան ամիսներին, մասնավորապես հունիսի 15-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվում, զբոսաշրջային ակտիվություն եղել է, սակայն նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, որոշակի նվազում է նկատվում։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի-Visit Jermuk զբոսաշրջանային տեղեկատվական հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը։
Ըստ նրա, նվազման միտումը մի շարք պատճառներով կարող է պայմանավորված լինել, այդ թվում մարդկանց հետաքրքրությունները, նախասիրությունները փոխվել են։
Ջերմուկ քաղաք այցելուների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ։
«Բավականին ակտիվություն է նկատվում նաև եվրոպական երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա։ Այս տարի Իտալիայից ունեցանք բավական թվով զբոսաշրջիկներ։ Երբ հարցնում էինք՝ ինչու են նախընտրել Ջերմուկը, ասում էին՝ Հայաստանի մշակույթն ու սնունդն է իրենց հետաքրքել, իսկ Ջերմուկը, դրան գումարած, նաև որպես առողջարանային տուրիզմով զարգացող քաղաք։ Նշում էին՝ Ջերմուկի հյուրանոցային, առողջարանային տնտեսություններն այնքան շատ ծառայություններ են առաջարկում, որ նույնիսկ Իտալիայի լավագույն հյուրանոցներում չեն գտնի»,- ասաց Ն. Միրզոյանը։
Քաղաքում գործում են հյուրանոցային, առողջարանային համալիրներ, փոքր ու միջին քոթեջներ, վարձակալության է տրվում բնակարաններ։
«Մի ընթացք եղավ, որ գրեթե բոլոր ռեսուրսներն ամրագրված էին, իսկ օգոստոսի 7-14-ը, նույնիսկ կատակում էինք՝ ընկեր, ծանոթ, բարեկամ խառնելով էլ Ջերմուկի հյուրանոցներում, առողջարաններում ազատ համարներ չեն կարողանում գտնել»,- նշեց Ն.Միրզոյանը։
Նա ասաց, որ արդեն սկսում են պատրաստվել սեպտեմբերին, քանի որ այդ ամիս ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում, արդեն ամրագրումներ կան։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ սահմանների ճշգրտումը չի սկսում Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից
- Չարագործների սիրտը կրկնություն է ուզում, ինչի համար նորից հայտնվել են Ջերմուկում.Էդգար Ղազարյան
- Ջերմուկի քաղաքապետարան. Խուճապի չմատնվել
- Ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան.Մարզպետը՝ Ջերմուկի մոտ դիրքավորված ադրբեջանցիների մասին
- Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը , Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանան, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա․ Նարե Սիմոնյան
- Ջերմուկում իրավիճակը խաղաղ է․ Ջերմուկ համայնքի ղեկավար
- Ադրբեջանի նշանառության տակ են «Սյունիք» օդանավակայանը, ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Գեղանուշի պոչամբարը. Թաթոյան
- Կյանքը Ջերմուկում՝ պատերազմից հետո
- Ֆրանսիայի արտգործնախարարը Ջերմուկում է
- Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում է
- ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին ներկայացվել է Ջերմուկում սեպետեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը
- 2-ից 3 անգամ նվազել էր Ջերմուկում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն ծավալողների իրացման շրջանառությունը. Քերոբյան
- Ադրբեջանցիները Ջերմուկից քանի կմ-ի վրա են, բա դա խայտառակություն չէ՞. Սերժ Սարգսյան