«Փաստ». Այս իշխանությունների օրենսդրական փոփոխությունները միտված են տնտեսական տեռորի քաղաքականությանը
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում տնտեսագետները գնալով ավելի հաճախ են ահազանգում, որ այս իշխանությունների օրենսդրական փոփոխությունները միտված են տնտեսական տեռորի քաղաքականությանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, համաձայն լինելով նման կարծիքի հետ, կարծում է, որ դրա համար մի քանի պատճառ կա:
«Առաջին կիսամյակի ընթացքում մոտավորապես 120 միլիարդ դրամի չափով չեն կատարել բյուջեն: Մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 250-ից 300 մլրդ դրամի չափով բյուջեի եկամտային մասը պլանավորածից պակաս է լինելու»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությանը պետք է ուղղակի ցանկացած եղանակով ապահովել բյուջեի եկամտային մասը կամ, նվազագույնը, բյուջեի այդքան պակասորդը ավելի մեղմել:
Դրա համար նրանք առաջին հերթին փորձում են իմպերատիվ ակտերի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել: Ըստ Աուդիտորների պալատի նախագահի, մյուս պատճառն այն է, որ այս իշխանությունները նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների. «Ցանկացած ժամանակ, երբ հնարավոր եղավ և կարողացան կանխատեսել, որ հնարավոր կլինի վերարտադրվել, գնալու են արտահերթ ընտրությունների: Հասարակության՝ ամենից շատ ազդեցություն ունեցող շերտերից մեկը բիզնեսն է: Եվ գործարարների հանդեպ պետք է շատ լուրջ մահակ, որը կօգտագործեն բիզնես շրջանակներում ձերբակալություններ իրականացնելով՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, եթե հանկարծ նրանք փորձեն ընդդիմադիր կեցվածք դրսևորել, ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել և այլն»,-ասում է Նաիրի Սարգսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի քաղաքական ախորժակը կրկին բացվել է
- «Հրապարակ». Համալիրին որպես այլընտրանք՝ «Դվին» հյուրանոցն է դիտարկվում
- «Փաստ». Փաշինյանի իշխանությունը վիզաների հարցում վիճակն ավելի է վատացրել, քան կար դրանից առաջ
- «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը կրկնում է այն, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր
- «Հրապարակ». ՔՊ խմբակցության ո՞ր պատգամավորներն են մասնակցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան