71-ամյա Առստամյանը ընդունել է՝ խնձորն ինքն է նետել Փաշինյանի ուղղությամբ, սակայն չի ընդունում, որ դա խուլիգանություն է
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է․
«Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։ Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։
Լրացում։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝
- տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ
- հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
- ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
- կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին