Տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին կալանքից ազատ կարձակվի։
«Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:
Ես դրական ինսայդերական տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է, փոխարինվելու է խափանման այլ միջոցով: Դրա պատճառն ամենևին էլ Փաշինյանի «հումանիզմը» չէ, այլ Մակրոնի ենթադրյալ այցն է Հայաստան, որին ընդառաջ Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի»,- գրել է Ս.Սուրենյանցը։
Հիշեցնենք՝ նախօրեին Ա.Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր. «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է
- Արմեն Աշոտյանի գործով նիստը հետաձգվեց վկայի չներկայանալու պատճառով
- Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար. Արմեն Աշոտյան
- Ինչքան կարելի է անմարդկային պայմաններում 8-9 հոգու խցկել պայթած մեքենայի մեջ, որը կեսից փչանում է. Աշոտյան
- Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են. Ռուբեն Մելիքյան
- Փաշինյանն ինձ կալանավորելով՝ վախի մթնոլորտ է տարածում և անձնական ոխ լուծում. Աշոտյան
- Աշոտյանի գործով դատավորին ԲԴԽ-ն պատասխանատվության չենթարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան