Ուկրաինացի թենիսիստուհին բացատրել է, թե ինչու չի սեղմել Էլինա Ավանեսյանի ձեռքը
Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան բացատրել է, թե ինչու Մոնտերեյում (Մեքսիկա) մրցաշարի ընթացքում հրաժարվել է սեղմել Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանի ձեռքը, ով նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականում։
Սվիտոլինայի խոսքով, ինքը հրաժարվել է ձեռքսեղմումից, քանի որ մրցակիցը չի նշել իր դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։
«Քննադատություն սոցցանցերում իմ հասցեին՝ ձեռքսեղմումից հրաժարվելու համա՞ր։ Նախ, ես այնքան էլ հաճախ չեմ կարդում սոցիալական մեդիա: Այնտեղ շատ բացասական մարդիկ կան, ովքեր վատ բաներ են գրում։ Բայց իմ թիմը մի փոքր խոսեց այդ մասին։
Երկրորդ՝ ես գիտեմ, որ նա փոխել է քաղաքացիությունը։ Բայց սա միակ կարևոր կետը չէ։ Պետք է նույնպես ունենալ սեփական դիրքորոշում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ես չլսեցի, որ նա ինչ-որ բան ասեր այդ մասին:
Մի բան է, որ քաղաքացիությունը փոխես քո շահի համար: Եվ մեկ այլ բան՝ փոխել քաղաքացիությունը, երբ դեմ ես տեղի ունեցողին»,- sport.ru-ի հաղորդմամբ, Սվիտոլինայի խոսքերն է մեջբերում Big Tennis of Ukraine-ը։