ԱՊՀ գլխավոր քարտուղարը Կիևին կոչ է արել թուլացնել լարվածությունը Բելառուսի հետ սահմանին
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Կիևը նախքան բելառուսական զորքերը սահմանից դուրս բերելը պահանջելը պետք է միջոցներ ձեռնարկի Մինսկի հետ հարաբերություններում վստահություն ստեղծելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իբր Բելառուսը սահմանի մոտ զգալի թվով անձնակազմ է կենտրոնացնում, մասնավորապես՝ հատուկ գործողության ուժեր, զենք ու զինտեխնիկա։ Ուկրաինական գերատեսչությունը հավաստիացրել է, որ Կիևը չի պատրաստվում որևէ անբարյացակամ գործողություններ ձեռնարկել, և Մինսկին կոչ է արել զորքերը դուրս բերել Ուկրաինայի սահմանից Բելառուսի համար հասանելի կրակային համակարգերի շառավղից գերազանցող հեռավորության վրա։
«Մենք պարբերաբար նման հայտարարություններ ենք լսում... Նախքան ինչ-որ մեկից որոշակի գործողություններ պահանջելը, մենք ինքներս պետք է քայլեր ձեռնարկենք, որոնք կնպաստեն վստահության ամրապնդմանը և լարվածության թուլացմանը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը:
ԱՊՀ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, ըստ բելառուսական և ռուսական հատուկ ծառայությունների, ուկրաինական զինուժի և ռազմական տեխնիկայի հսկայական քանակություն է կենտրոնացված Ուկրաինայի և Բելառուսի ու Ռուսաստանի Դաշնության հետ սահմաններին։
«Ուստի ես ուզում եմ ասել՝ հարգելի հարևաններ, նախ դուք քայլեր ձեռնարկեք այս լարվածությունը թուլացնելու համար, իսկ հետո պահանջեք ուրիշներից»,- հավելել է Լեբեդևը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան