Ադրբեջանը Թուրքիայից կրկին ուլտիմատում է ներկայացնում Հայաստանին
Թուրքիան և Ադրբեջանը միշտ գործել են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Ադրբեջանական լրավամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հավելելով, թե Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատման ուղղությամբ։
Իր հերթին Ջեյհուն Բայրամովն ասել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության համաձայնագրի նախագիծ և 5 հիմնական սկզբունքներ։
«Նախագծի զգալի մասը համաձայնեցվել է բանակցությունների ընթացքում, սակայն Հայաստանի Սահմանադրությունը և որոշ այլ իրավական ակտեր դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը նաև տարածքային պահանջներ ունի Թուրքիայից։ Ներկայում խաղաղության պայմանագրի կնքման ամենամեծ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը
։
Հարակից հրապարակումներ`
- Հաքան Ֆիդանը հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ
- Բաքուն ընդունելի է համարում ռուսական հարթակը Երևանի հետ բանակցությունների համար. Բայրամով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան