«Նոր Ալիք 2024» մրցույթի հաղթողն է հիանալի երգչուհի Անահիտ Հակոբյանը. Իգոր Կրուտոյ
Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը հաղթել է Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում։
Մրցութային երեք օրերի ելույթների արդյունքում նա դարձել է առաջատարը՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին:
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հիմնադիր, երգահան Իգոր Կրուտոյը մրցույթի փակման արարողությանը հայտարարել է, որ այս մրցույթում հաղթել է հիանալի երգչուհի Անահիտ Հակոբյանը։
«Մանկուց ես ինձ պատկերացրել եմ այս բեմում կանգնած։ Միշտ պատկերացրել եմ, որ ես կհաղթեմ։ Անչափ ուրախ եմ, որ ես մասնակցեցի «Նոր ալիք» մրցույթին։
Այս կյանքում ամենակարևորն է չկոտրվել, չհանձնվել, միշտ առաջ գնալ ու հաղթել։
Մեկ տարի առաջ մահացել է իմ հայրը։ Ես մահվան օրը երդվել եմ, որ ամեն հաղթանակ նվիրելու եմ իմ հայրիկի հիշատակին։ Այս հաղթանակը քոնն է, հայրիկ»,- մրցանակը ստանալուց հետո ունեցած ելույթում՝ ասել է Անահիտ Հակոբյանը։
Մրցույթին մասնակցել է 7 երկրից ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Չինաստան, Մալթա, 13 կատարող։