2023 թ.-ին 45 հազար տոննա ցորենի կորուստ են ցույց տվել, այս տարի էլ հացի խնդիր ենք ունենալու. Աշոտ Հարությունյան
«Հետանկախ Հայաստանում ցորենի արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015-2016 թվականներին, երբ հեկտարից 30-32 ցենտներ ցորեն հավաքվեց»,-ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախկին փոխպնախարար Աշոտ Հարությունյանը։
Նա նշեց, որ այդ տարի Հայաստանում արտադրվել է այնքան ցորեն, ինչքան 2023թ.-ին եղել է սննդի համար ցորենի սպառումը՝ շուրջ 360 հազար տոննա։
Նա նշեց որ 2023 թվականին հավաքել են ընդամնեը 177 հազար տոննա ցորեն, որից 45 հազար տոննա կորուստ է գրանցվել:
«Երբ պարենային ապահովության տոկոսը ստանում են, ըստ բանաձևի՝ համարիչում գրում են ստացված ցորենը, հայտարարում՝ «արտադրություն» գումարած «ներկրում» հանած «արտահանում» հավասար է լինում կորուստի։
2022 թվականին 35 հազար տոննա էր կորուստը, երբ արտադրությունը 138 հազար տոննա էր, 2023 թվականին արտադրվել է 177 հազար տոննա ցորեն, որից կորուստը 45 հազար տոննա։ Չի կարող 45700 տոննա ցորեն կորի, այն մեր 3-4 ամսվա սպառումն է։ Այդ թվից էլ հանք էթիլ սպիրտը, մակարոնեղենն, այն լուրջ թիվ է։ Ուզում եք այդ թիվը նկարչություն, ասեղնագործություն համարեք, այն ՀՀ-ից կիլոմետրերով հեռու է, ոչ թե Կիրանցի դպրոցից Ադրբեջանի սահման հեռավորությունը` այլ՝ կիլոմետրերով»,- հայտարարեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:
Նա նշեց, որ 2024 թվականին ավելի քիչ են ցորեն ցանել և դրան գումարելով նաև մկնանման կրծողների գործոնը, հացի խնդիր ենք ունենալու։
«2024 թ.ի համար աշնանացան ցորենը եղել է 55030 հա, որից մոտ 54800 հեկտարը գնացել է բերքահավաքի, 2023 թվականին 70000 հա է եղել հնձված ցանքատարծքները։ Այսինքը՝ այս տարի 30000 տոննա ավել պակաս է լինելու բերքը, քան նախորդ տարի, եթե հեկտարից ենթադրենք, որ 25.5 ցենտներ կստացվի։ Եթե սրան գումարենք կրծողների գործոնը և չհնձած հեկտարները, ապա շատ ավելի քիչ է լինելու ցորենը։ Առհասարակ 2018 թվականից առ այսօր գրանցվել է ցորնեի ցանքատարածների ամենացածր մակարդակ»,-ասաց Հարությունյան։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացին պանդխտության ցուպը վերցնելու է, ո՞ւր գնա, ձեր մերժած Ռուսաստանը՞. Աշոտ Հարությունյան
- ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին