Այս պայմաններում ոչխարը բերում եք այս ալպիական գոտիներն էլ վարի տաք, որ ի՞նչ անեք.Աշոտ Հարությունյան
«Եթե մի տեղ անասնագլխաքանկը հաշվառումից հետո պակասում է, այն էլ՝ կովերինը, ապա ինչ ծրագրի մասին է խոսքը... Եղածը չեք կարողանում հաշվել, էլ ինչ դրսից բարձր ցեղատեսակի ներմուծում»,-պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նա արձագանքեց տոհմային մանր եղջերավոր անասուններ ներմուծելու նպատակով կառավարության հաստատած վերջին ծրագրի վերաբերյալ հարցին, որով նախատեսվում է յուրաքանչյուր գլուխ ոչխարի կամ այծի ներկրման դիմաց սուբսիդավորել արժեքի 50%-ը, բայց ոչ ավել, քան 450 հազար դրամը։
Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունը հայտարարել էր, թե ավարտել է խոշոր եղջերավոր անասունների համարակալումը և հրապարակել էր արդյունքները, որոնք կասկածելի են ու սխալ․
«2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎԿ-ն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գրանցել էր 510800 հատ, որից կովեր՝ 222065։ Ամբողջ 2023 թվականի ընթացքում համարակալել են և 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անանսունների գլխաքանակը դարձել է մոտ 491000 գլուխ, այսինքը՝ 10000 ով պակասել է։ Գլխավոր սուտն այն է, որ կովերի գլխաքանկաը պակասել է ուղիղի 10000 հատով։ Այսինքը այդ համարակալման արդյունքում 10000-ով պակասել է խոշոր եղջերավոր անասունները և՝ հենց կովերը, ո՛չ ցուլերը, ո՛չ հորթերը, ո՛չ երինջները չեն պակասել։ Չի կարող նման բան լինել»,- հայտարարեց Հարությունյանը։
Հայտարարելով, որ այդ ծրագիրը չի աշխատելու՝ Աշոտ Հարությունյանը հավելեց. «Կգա օրը՝ բարին էլ հետը, կհրապարակվի թե այդ բարձր ցեղատեսակի 2450 գլուխ անասունը ով է ներկրել և՝ ինչ գումարներով, ում համար է ներկրվել... Չեմ ուզում շատ մտնել մասնավորի դաշտ։
Ոչխարաբուծության մասով էլ ասում են, թե իբր 10 հազար գլխով ավելացել է, բայց այստեղ էլ հաշվառում չկա, ինչին հավատամ... Գրել են։ Եթե ոչխարաբուծությամբ 10800 տոննա միս են արտադրել, ոչխարի մսի ինքնաբավությունը 100.4% է, ինքնաբավ ենք և ոչ մի կիլոգրամ ցույց չի տրված, թե ուր է արտահանվել, չկա պաշտոնապես արտահայտված, ապա այս պայմաններում ոչխարը բերում եք այս ալպիական գոտիներն էլ վարի տա՞ք, որ ի՞նչ անեք»։
Շեշտելով, որ կառավարության ոչ մի ծրագիր արդյունավետ չի եղել և չի կարող լինել՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարարն անդրադարձավ արեստական սերմնավորման ծրագրին, որով մինչև 15000 դրամ է հատկացվում անասունի մեկ սերմնավորման համար. «Իրենց ասած այդ դարակազմիկ ծրագիրը, որ 220 մլն դրամ էլ այդտեղ են տալիս, մենք Հայաստանում ունենք կովկասյան գորշը, ընտիր ցեղատեսակը, թող դրա բազմացմանը նպաստեն»։
Անդրադառնալով Մեղվաբուծության ծրագրին՝ Հարությունյանը հայտարարեց, որ թող աշնանը հաշվառեն մեղուները և գարնանը ձմեռումից հետո անկած մեղվաընտանիքների դիմաց նոր օգնություն տան մեղվաբույծներին, ինչն ավելի արդյունավետ կլինի, այլ ոչ թե ցանկացողներին մեկ մեղվաընտանիք գնելու համար սուբսիդավորեն մինչև 40 հազար դրամով։
«Մի հատ էլ այդ մեղվաբուծության ծրագրի գումարից թող Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին տան, որոնք շատ ընտիր մեղվաբույծներ են և հաշվառված են։ Թող նրանց մեղվաբուծություն աջակցություն ցույց տան, մարդիկ այստեղ զբաղմունք ունենան, եկամուտ ունենան, ճյուղն էլ զարգանա, թե չէ մեղվաբույծին էլ են ուղարկում բանկ, մյուսին էլ են ուղարկում բանկ»,- ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ կառավարության նիստում հայտարարում էին, թե իրականացվող ծրագրերի արդյունքում ցանքատարածություններ են ավելացել, բայց այս գիշեր Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ և թող նայեն և պատասխանեն, թե ինչու դրանք չեն համապատասխանում իրենց հայտարարությանը։
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ.-ին 45 հազար տոննա ցորենի կորուստ են ցույց տվել, այս տարի էլ հացի խնդիր ենք ունենալու. Աշոտ Հարությունյան
- Գյուղացին պանդխտության ցուպը վերցնելու է, ո՞ւր գնա, ձեր մերժած Ռուսաստանը՞. Աշոտ Հարությունյան
- ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել