Վերջին տարիներին աշխարհում ընթանում է «պայքար» բույսերի գենետիկական ռեսուրսների համար. ԳԱԱ
Բույսերի գենետիկական ռեսուրսների՝ որպես երկրի մշակութային ժառանգության չկանոնակարգված արտահանումները, այլ երկրներում տեղայնացումը, սորտերի անվանափոխությունները լուրջ մարտահրավերներ են պարենի և գյուղատնտեսության անվտանգության տեսանկյունից:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացրած տվյալների համաձայն, Հայաստանը բույսերի կենսաբազմազանության կարևորագույն բնօրրաններից մեկն է, որտեղ աճում են ավելի քան 3800 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 146-ն էնդեմիկ տեսակներ են։ Այս հսկայական գենետիկական ռեսուրսներն օժտված են այնպիսի ներուժով, որը հնարավոր է դարձնում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսածին և ոչ կենսածին գործոնների անբարենպաստ ազդեցությունը, պարենի և գյուղատնտեսության անվտանգային հարցերը։ Վերջին տարիներին աշխարհում ընթանում է «պայքար» բույսերի գենետիկական ռեսուրսների համար, և հրատապ է դառնում բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը կանոնակարգող ներպետական օրենսդրություն մշակելու անհրաժեշտությունը։
Օգոստոսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ, որտեղ քքննարկվեն հանց ՀՀ բույսերի կենսաբազմազանության և գենետիկական ռեսուրսների պահպանման, պաշտպանման, օգտագործման վերաբերող հարցեր։ Հիմնական նպատակն է մշակել օրենսդրական առաջարկություններ, որոնք թույլ կտան կառավարել, կանոնակարգել բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն և երկարաժամկետ պահպանումը, արգելել բուսական նյութի արտահանումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը կներկայացնի վերջին տարիներին կատարված լայնածավալ աշխատանքները, նաև այն մարտահրավերները, որոնք հնարավոր է հաղթահարել համապատասխան օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան