Մշակույթ 13:36 27/08/2024 Հայաստան

Վրաստանը կարողացավ ոչ ասել, հայ ազգը ոչինչ չունի՞ ասելու. Գուրգեն Խանջյան. 168.am

Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին այլևս որևէ մեկը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, լուրջ չի ընդունում, նրան լուրջ են ընդունում միայն ՔՊ-ական իր «ֆանատները»։

«Մի այսպիսի հատուկ խումբ կա, չէ՞, որ երկիրն էլ քանդվի, ժողովուրդն էլ զոհվի, իրենց համար մեկ է, կարևորը՝ Փաշինյանը լինի, ուստի Նիկոլը հեծանիվն այդ մարդկանց համար է քշում։ Հեծանիվ քշելն ու ոտանավորներ գրելը պոպուլիստական պրոյեկտներ են՝ ժամանակ շահելու, մարդկանց ուղեղները լվանալու համար, բայց իհարկե, նախկինի նման չի հաջողվում, որովհետև իր հեռանալու ժամանակն էլ է անցել արդեն։ Ամեն օր բառախաղ է անում, ասում է՝«մեր ուժը մեր թուլության մեջ է, մեր անպաշտպանությունը» և այլն։ Այս մարդը մոռացել է՝ որտեղ է ապրում, «փափկացնում» է մեզ, մեզանից բուտերբրոդ է սարքում, իսկ Ադրբեջանը սրան է սպասում, որ լավ «փափկենք», որպեսզի ատամ չջարդի, միանգամից հարձակվի ու կուլ տա։

Այս մարդը Հայաստանի հետ որևէ առնչություն չունի, այսքան տարին բավարար չէ՞ր, որ ժողովուրդը հասկանա։ Այս երկրից արդեն բան չի մնում, մի երկու կտոր էլ կտա ու կշարունակի երջանիկ ապրել ու հեծանիվ քշել, քանի դեռ կա քնած ժողովուրդ»,-168.am-ի հետ զրույցում ասել է Գուրգեն Խանջյանը։

Նա հիշեցրել է 90-ականներին մարդկանց պատվախնդրությունը, նրանց հզորությունը՝ ցավով արձանագրելով, որ հավանաբար պատերազմը տարավ հզորներին ու թողեց միայն այն կարգի մարդկանց, որոնք այսօր հանդուրժում են Նիկոլ Փաշինյանին։ Մնացել են այնպիսիք, որոնք չեն ուզում առերեսվել իրականության հետ, ուզում են միայն թաքնված ապրել։ Այս ամենը լավ հասկանում է Փաշինյանը, որը նրանց զբաղեցնում է «թատրոններով», ֆեստիվառներով, երգ ու պարով։

«Լավ, ի վերջո, պետք է արթնանա՞նք, թե՞ չէ, այսինքն՝ ես արթուն եմ, մնում է մյուսներն արթնանան։ Ես արդեն չգիտեմ՝ այսքանից հետո ի՞նչ է պետք անել, նույնիսկ Բագրատ սրբազանն իր գործը թողեց, ոտքի կանգնեց, որ մի բան անի, բայց մարդիկ հասցնում են բամբասել, ինչ-որ բաներ գտնել… Երևի իզուր չէր, որ զորավար Անդրանիկը թողեց հեռացավ, հոգնեց երևի, ուղղակի հոգնեց։

Մենք նաև մեկ բան էլ պետք է հասկանանք, որ միայն ժողովրդով չէ, ակտիվացված էլիտա, խմբավորում պետք է լինի, նա պետք է գա ու բաներ փոխի այս երկրում։ Մի ակտիվ մասսա պետք է լինի ու խնդիրներ լուծի, այդ ո՞ր երկրում կա դեմոկրատիա, Հիսուսին ժողովուրդը չխաչե՞ց, հիմա էլ Փաշինյանի հետ միասին՝ այս երկիրն են խաչում, նստենք սպասենք, թե ե՞րբ վերջնական խաչին կհանեն։ Ի՞նչ ասեմ՝ կորցնենք, սա էլ կորցնենք… հազարամյակներով արյուն ենք թափել, մեկ սանտիմետրի համար կյանքեր են գնացել, ու հիմա այնքան հեշտ է խոսում, դե ասում է՝ մի 7 կիլոմետր այս կողմ, մի 7 կիլոմետր այն կողմ։ Այ ախպեր, հե՞րդ է այդ տարածքը բերել, որ այդքան հեշտությամբ տալիս ես, մի անգամ հայելու առաջ կանգնիր ու քեզ հարց տուր, թե ո՞վ ես դու։ Թերի կրթությամբ հիստերի՛կ, դու երկիր ղեկավարող մա՞րդ ես, մի անգամ ազնվորեն քեզ հարցրու։ Խաբում ես, չէ՞, բոլորին խաբում ես, դա պարզ երևում է, բայց ինչո՞ւ, ի՞նչ ես ուզում դու մեզանից, թող գնա, այ ախպեր, թող գնա, այս երկիրը, այս ազգին մի կործանիր»,-նշել է դրամատուրգը։

Արձակագիրն ասել է՝ հարց է առաջանում՝ հայ ազգը ոչինչ չունի՞ ասելու, պետք է նստի ու սպասի, թե երբ այս ամենի հետ առնչություն ունեցող արտաքին ուժերն իրեն վերջնականապես կուտե՞ն։ Մի՞թե այնքան թույլ պետք է լինես, որ քեզ կուլ տան ու թքեն։

«Վրաստանը կարողացավ ոչ ասել այն թեժ պահին, երբ զգաց, որ իրեն ներքաշում են պատերազմի մեջ։ Բայց մեր երկրի ղեկավարը գնում է, այստեղ է ժպտում, այնտեղ է ժպտում…Սա քաղաքականություն չէ, սա էլ գոնե իր մոտիկներն են ասում։ Սա պլաստիլինություն է. որ կողմից սեղմեն՝ այն կողմից կուռի։ Սարսափի մեջ ենք ապրում։
 
Ադրբեջանն ամեն օր հայտարարում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ասում է՝ Զորաց քարերն ադրբեջանական է, սրան այս կողմից մի հակադարձում կա՞, չկա՛։ Այս իշխանությունը մերազգային արժեքները դրել է գետնի վրա ու կոխրճում է, հիմա ի՞նչ, մտածեմ, որ ես «Արևմտյան Ադրբեջանո՞ւմ» եմ ապրում։ Սրանք մեզ մոտ ուզում են ստեղծեն այն բարդույթը, որ մենք Հայաստանում տնվոր ենք։ Ձեզ պետք չէ էս երկիրը, մեզ պետք է, չես կարող հակադարձել, թողգնա՛, թող գա այն մեկը, ով կարող է հակադարձել…։ Սրանց ուժը միայն ընդդիմադիր խոսացող մարդկանց վրա է պատում՝ բռնեն, վախեցնեն, ծեծեն, տանեն լցնեն բանտերը։ Մի 50 տարի հետո մենք Հայաստանում լինելու ենք փոքրամասնություն, եթե, իհարկե, լինենք։ Սա արդեն վերջն է՝ կա՛մ արթնանում ու մի բան անում ենք, կա՛մ համակերպվում ու ընդմիշտ խորտակվում ենք»,-եզրափակել է Գուրգեն Խանջյանը։

 

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}