Դուրովի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Telegram-ի հանրաճանաչությունը մեծացել է
Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Telegram-ի հանրաճանաչությունը մեծացել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է TechCrunch պորտալը։
Նշվում է, որ Ֆրանսիայում մեսենջերը iOS App Store-ում ներբեռնումների քանակով բարձրացել է «Սոցիալական ցանցեր» կատեգորիայի առաջին տեղն ու ընդհանուր առմամբ զբաղեցրել է երրորդ տեղը հավելվածների վարկանիշում ։ Telegram-ը դարձել է ամերիկյան App Store-ի երկրորդ ամենաշատ ներբեռնվող սոցիալական հավելվածը, իսկ iOS-ով Telegram-ի ներբեռնումների թիվն աշխարհում աճել է 4%-ով։
Օգոստոսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Դուրովի կալանքը երկարացվել է։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձեռնարկատերը կալանքի տակ կմնա մինչև չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը
- Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում
- Գերմանացի պատգամավորը նշել է Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության իրական պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան