Լուկաշենկոն ասել է, թե իրեն կոչ են անում անցնել Ուկրաինայի կողմը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ խորհուրդ է ստանում հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից և պայքարել Ուկրաինայի կողմից։
«Հիմա մեզ խորհուրդ են տալիս, կողքից խոսք են գցում ինձ վրա (այս ամենը թափվում է ինձ վրա). «Եկեք այստեղից նահանջենք, այնտեղից ազատենք»։ Այստեղից սկսած մինչև՝«Թքած ունեցեցեք ռուսաստանի վրա, Եկեք պատերազմենք Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ. Եվ մենք ՆԱՏՕ-ի զորքերը կբերենք Սմոլենսկի մոտ գտնվող այդ սահմանին»,-Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում բելառուսական BelTA գործակալությունը։
Նրա խոսքով՝ Բելառուսը «99 %-ով» չի կարող ընդունել այն առաջարկները, որոնք ստանում է։
«Ուստի ես ուզում եմ, որ դուք հասկանաք, թե ինչ միջավայրում ենք, ինչ իրավիճակում ենք ապրում: Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ձեզ ասել, և ավելին ես պարզապես չեմ կարող այսօր ասել։ Մնացած բոլոր հարցերը իմ գործն են, և ես իմ գործն անելու եմ կառավարության իմ գործընկերների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբանին և ասել, որ թանկ է գնահատում Բաքվի հետ գործընկերության մակարդակը
- Եթե ուզում ենք Լուկաշենկոն և այլք մեզ հարգեն, պետք է վերաազատագրել Արցախը, բոլորին հրավիրել Շուշի. Ոսկանյան
- Լուկաշենկոյին թող չթվա, թե կարող են Հայաստանի հետ խոսել այնպես՝ ինչպես Փաշինյանի հետ. Հայկ Մամիջանյան