«Հրապարակ». ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ՀԷՑ-ի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ոչ միայն ՀԷՑ-ի, այլև «Վեոլիա ջրի» դեմ։ Անցած շաբաթ կուսակցական հավաքի ժամանակ, երբ քննարկվում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած ոլորտը, մի քանի շարքային ՔՊ-ականներ, մեր աղբյուրի տպավորությամբ, կազմակերպված բողոքել են հաճախակի դարձած հոսանքազրկումներից և ջրանջատումներից: Ոմանք ուղիղ խոսել են այս ոլորտներում տիրող մենաշնորհի մասին, իսկ ՀԷՑ-ի դեպքում` ՌԴ քաղաքացու պատկանելու, և առաջարկել են այդ ոլորտները պետական կառավարման հանձնել։ Բայց ներկաներից ոմանք կողմ են արտահայտվել մասնավորի կառավարմանը՝ կարծիք հայտնելով, որ հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեն, և անգամ չենք ունենա այն, ինչ այսօր ունենք: Բայց թեման իր «տրամաբանական» ավարտին չի հասել, և միասնական տեսակետ չի ձևավորվել։
Ինքը` Փաշինյանը, ձեռնպահ է մնացել կարծիք հայտնելուց: Իսկ հոսանքազրկումների վերաբերյալ նախարարը պարզաբանել է, որ դա պայմանավորված է արևային կայանների արտադրած էներգիայով, որը մտնում է ՀԷՑ, նոր բաշխվում, երբեմն հոսանքի ավելցուկի պատճառով սարքերը չեն դիմանում, ու այդ պատճառով էլ հոսանքազրկումներ են լինում։ Այդուհանդերձ, թեման հաջորդ օրերին արդեն դարձրին հանրային քննարկման հարց` ՔՊ-ի «քաղհասարակությունը»` ի դեմս Դանիել Իոաննիսյանի, միացավ արշավին, ապա ՔՊ-ի ՄԻՊ-ը և մի խումբ օգտատերեր սկսեցին գրառումներ անել ՀԷՑ-ի դեմ պայքար սկսելու մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Արևմտյան Նեղոսի տենդի մասին ինչո՞ւ են լռում փորձագետները, բժիշկները, ոլորտի մասնագետները
- «Ժողովուրդ». Ինչ ունեցված է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը
- «Հրապարակ». Ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, և արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է նորոգված Մայր տաճարի վերաօծմանը
- «Փաստ». Այս իշխանությունների օրենսդրական փոփոխությունները միտված են տնտեսական տեռորի քաղաքականությանը
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի քաղաքական ախորժակը կրկին բացվել է
- «Հրապարակ». Համալիրին որպես այլընտրանք՝ «Դվին» հյուրանոցն է դիտարկվում
- «Փաստ». Փաշինյանի իշխանությունը վիզաների հարցում վիճակն ավելի է վատացրել, քան կար դրանից առաջ
- «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը կրկնում է այն, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր
- «Հրապարակ». ՔՊ խմբակցության ո՞ր պատգամավորներն են մասնակցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան