Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ առաջարկելով բացահայտել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության մանրամասները։
«Համաշխարհային հանրության համար օգտակար կլինի ավելի շատ մանրամասներ իմանալ նրա ձերբակալության պատճառների մասին», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, մեկնաբանել է Մասկը ֆրանսիացի առաջնորդի գրառումը X սոցիալական ցանցում, որտեղ նա հերքում է Դուրովի ձերբակալության քաղաքական ֆոնը:
Ավելի վաղ Է. Մակրոնը սուտ էր որակել Telegram-ի հիմնադրի ձերբակալությունից հետո ի հայտ եկած մեղադրանքները Փարիզին՝ ասելով, որ որոշումը քաղաքական չէ։
Փարիզի դատախազության այսօր արած հայտարարության համաձայն Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կմնա կալանքի տակ ևս 48 ժամ։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։ Նա մեղադրվում է 12 հանցագործության համար։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում
- Գերմանացի պատգամավորը նշել է Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության իրական պատճառը
- Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը
- Մասկը բացատրել է, թե ինչու Ցուկերբերգը կխուսափի Դուրովի ճակատագրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան