Չի կարող լինել իրական Հայաստան, քանզի դուք դավաճանել եք նրա զավակին՝ Արցախին. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Տեսանյութը՝ Արցախի Հանրապետություն, մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, 20.02.2023 թ.
Կհիշեք Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը, երբ թագավորը կամ վարչապետը շատ էր սիրում նոր զգեստներ հագնել և ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում։ Նա վարձում է երկու խաբեբաների, որոնք խոստանում են իր համար զգեստ կարել այնպիսի նուրբ կտորից, որ հիմարները չեն կարող տեսնել։ Որոշ ժամանակ անց խաբեբաները ջուլհակի դատարկ հաստոցից նրան են հանձնում «անտեսանելի զգեստը»։
Վարչապետը և իր խմբակը նկատում են, որ իրենք չեն կարողանում տեսնել նոր զգեստը, բայց հիմար չթվալու համար վախենում են դա խոստովանել։ Այսպիսով, թագավորը կամ վարչապետը քայլում է մերկ, և բոլորը հիանում են նրա «հոյակապ» նոր զգեստով։ Միայն մի փոքրիկ տղա է խաբեությունը մերկացնում՝ գոռալով . «Թագավորը մե՜րկ է»։
Այս ամենն ուղղակի զավեշտալի կթվար, եթե մեր իրականությունը չլիներ ու այսքան ողբերգական չլիներ…6 տարի բոլորն են տեսնում թագավորի մերկությունը, սակայն շատերն են վախենում մերկացնել խաբեությունն ու գոռալ ճշմարտությունը. ապագա չկա, քանզի կորցրել եք անցյալը։ Չի կարող լինել ուժեղ ու իրական Հայաստան, քանզի դուք դավաճանել, մերժել ու գերության եք հանձնել նրա զավակին՝ Արցախը։
Մի օր ցրտին չի դիմանալու մերկ թագավորը ու լինելու է ուժեղ ու խաղաղ Հայաստան ու կրկին թնդալու է քոչարին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում…»։
Հարակից հրապարակումներ`
- Պայքարը հանուն իմ ու իմ սերունդների Հայրենիքի, այն կռիվ է հանուն կյանքի.Մետաքսե Հակոբյան
- Սրբազան Պայքարը մեր բոլորի՝ Հայի հնարավորությունն է ազատվել նեռից՝ Աստծուն ունենալու համար. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան