Լիահույս եմ՝ վերջնական աշխատանքը երևանցիների սրտով կլինի․ Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, Բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Այսօր քաղաքապետը այցելել է Կյանքի պուրակ, հույսով եմ աշխատանքային ընթացքը գոհացրել է։ Մենք, մի մեծ խմբով 2021-ին սկսեցինք նախագիծը, բայց տարեվերջին, նախնական էսքիզի մակարդակով, մեր թիմի մասնակցությունն ավարտվեց։ 2022-ից ի վեր, աշխատանքները՝ էսքիզը նախագիծ դառնալու մասով, «Երևաննախագիծ»-ը բույսերի մասով իրականացրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Գլխավոր դենդրոլոգ՝ Արծվի Գրիգորյանի հետ, ինչի մասին է վկայում նախագծում նրա ստորագրությունը։ Անկեղծ՝ մենք նման ծաղկանոցներ կամ ԽՍՀՄ տարիների դասական ոճի մեջ լուծումներ չէինք նախատեսել և ամենակարևորը, Բուսաբանական այգու կոնցեպտից չշեղվելն ու ժամանակակից կանաչապատման մեջ կիրառվող բնական ոճով պուրակը կանաչապատելն էր։ Լիահույս եմ, որ վերջնական աշխատանքը երևանցիների սրտով կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան