Իմ հանդեպ հարուցված շինծու գործը իշխանության պատվեր է եղել. Ալբերտ Բազեյան
«Իմ հանդեպ հարուցված շինծու քաղաքական գործը գործող իշխանության քաղաքական պատվեր է եղել, որի հետևանքով ես 6 ամիս ապօրինաբար ազատազրկվել եմ և գտնվել կալանավայրում, այնուհետև 5 ամիս գտնվել եմ տնային կալանավորի կարգավիճակում»,- ասուլիսի ասաց պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:
Նա նշեց, գործող իշխանության հրահանգով և Ազգային անվտանգության ծառայության հատուկ կարևորագույն գործով քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից հորինված ապօրինի մեղադրանքով և Աջափնյակի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի քրեական դատարանի անարդարացի և ոչ իրավաչափ որոշումներով, խախտվել է իր ազատ տեղաշարժվելու և քաղաքական հայացքներն ու դիրքորոշումներն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը։
Ալբերտ Բազեյանը նաև հայտնեց, որ դիմելու է ՄԻԵԴ։
«Փաստում եմ՝ որևէ իշխանություն հավերժ չէ և ներկայիս նիկոլական իշխանությունը վաղ թե ուշ հեռացվելու է, Հայաստանում ձևավորվելու է նոր՝ ազգային և հայրենապաշտ իշխանություն։
Նիկոլ Փաշինյանը և նրա գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են Հայաստանի օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ Հայաստանին հանպատրաստից պատերազմի տանելու, տաղանդավոր ու հաղթական հայ ժողովրդին պարտության մատնելու, Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնելու և Հայաստանի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր, պաշտպանական կարևոր դիրքեր հակառակորդին թողնելու, 5 հազարից ավելի զինվորների զոհաբերելու համար»,- ասաց Ա. Բազեյանը։
Նա նշեց, որ իր գործունեությունը իր զինակից և գաղափարակից ընկերների հետ միասին ուղղված է գործող ապազգային, պարտվողական իշխանության հեռացմանը և ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով արդար և օրինական արտահերթ ընտրություններ միջոցով ձևավորելու նոր ազգային իշխանություն։
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Բազեյանն ազատ կարձակվի
- «Հրապարակ». Ալբերտ Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս
- Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է
- «Միասին». Բազեյանի նկատմամբ իշխանությունների նման գործելաոճն անընդունելի է
- Սուրենյանց. Ենթադրում եմ, թե ինչու Բազեյանն իշխանության համար «վտանգավոր» դարձավ
- «Ժողովուրդ». Ալբերտ Բազեյանի կալանավորումը կերկարաձգվի
- «Ժողովուրդ». Ալբերտ Բազեյանին պահում են մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ
- ԱԱԾ-ն՝ Ալբերտ Բազեյանին ձերբակալելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին