Իրավունք 12:28 28/08/2024 Հայաստան

Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ.Արամ Օրբելյան

«Սա քրեական գործ է, որը չէր կարող հարուցվել, որը հարուցվել է ապօրինի, որի հարուցման միակ դրդապատճառը ՍԴ-ի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է, որի նպատակն էր նրան ազատել ՍԴ-ի նախագահի պաշտոնից և հետագայում հնարավորություն ունենալ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում»,- ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով պաշտպանական ճառը։

Օրբելյանը նշեց, որ իր այդ պնդումը հիմնավորվում է մեղադրական գործում ներկայացված ապացույցներով և ԱԱԾ նախկին նախագահի հարցազրույցով, որում հստակ մատնանշվել է, որ իրեն հորդորել են որպեսզի միջամտի Հրայր Թովմասյանի գործունեությանը, որպեսզի գործեր կարի իր և բարեկամների նկատմամբ, որպեսզի հասնի նրան, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա։

«Դատավարության ընթացքում դատավարական գործընթացները տեղի են ունեցել, ընդհանուր առմամբ Քրեական օրենսգրքի շրջանակներում մի շարք խախտումներով։
Նախագահողը չի կարող համարվել օրինական, քանի դեռ չի քննարկվել  իմ բացարկի միջնորդությունը և դրա վերաբերյալ դիրքորոշում չի ներկայացվել։ Երբ դատավարական գործընթացը տեղի է ունենում օրենքի խախտումներով և դատարանը չի ապահովում անաչառ դատարանի կարգավիճակ՝ տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների 6-րդ հոդվածի խախտում»,- հայտարարեց Օրբելյանը։

Տաթևիկ Գրիգորյանն փաստաբանին հորդորեց պաշտպանական ճառում անդրադառնալ գործում առկա մեղադրանքներին, հակառակ դեպքում ինքը կընդհատի պաշտպանական կողմի ճառը։

Հայտարարելով, որ իր ճառը կառուցված է ներկայացված մեղադրանքների վրա՝ Օրբելյանը շարունակեց. «Ենթադրաբար նկարագրված արարքը չի հաստատում, որ կատարվել է Հրայր Թովմասյանի կողմից։ Մեղադրանքի մեջ որևէ արարք նկարագրված չէ»։

Փաստաբանը նշեց, որ գործում մեղադրանքները պասիվ սեռով են նկարագրված, չի նշվում, որ Հրայր Թովմասյանն է արել ենթադրյալ արարքը, այլ նկարագրված է այլ անձանց գործողությունները։

«Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ»,-հայտարարեց պաշտպանը՝ նկատելով, որ մեղադրանքում ընդամենը գրված է, որ կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, և հավելեց. «Մեղադրանքների տակ արարք նկարագրված չէ։ Բայց հետագայում կներկայացնեմ, որ այն, ինչ նկարագրված է, թե ենթադրաբար կարող էր դիտվել օրինախախտում, չի կատարվել Հրայր Թովմասյանի կողմից և չի հաստատվում սույն քրեական գործի շրջանակներում»

Օրբելյանը նաև հավելեց, որ նկարագրվածը չի համապատասխանում մեղադրանքում ներկայացվեծ հոդվածին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:12
Ինչու է Սերգեյ Ումրոյանը հեռացվել Կոմպոզիտորների միությունից. Արամ Սաթյան
Կոմպոզիտորների միության արտահերթ նիստում քննարկվել, ապա վարչության նիստում քվեարկության արդյունքում որոշվել է դադարեցնել միության անդամներ ...
Աղբյուր` Panorama.am
11:09
Նոր Նորքի երկու զանգվածում վաղը 12 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Սեպտեմբերի 16-ին պաշտոնապես գործարկված iOS 18-ի նոր ֆունկցիաները
Սեպտեմբերի 16-ին պաշտոնապես գործարկվել է iOS 18-ը: Նոր օպերացիոն համակարգն արդեն համարվում է մինչ օրս iPhone-ի «ամենաանհատականացված»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Վահե Հովհաննիսյան. Զրույց Բագրատ Սրբազանի հետ
Զրույցների շարքը, որ ամռանը նախաձեռնեցի՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, նպատակ ունի մեր այսօրվա իրականությանը բաց աչքերով...
Աղբյուր` Panorama.am
10:23
Դեռ պարզ չի՝ արդյո՞ք Արմեն Աշոտյանը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է քաղբանտարկյալ` տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին:...
Աղբյուր` Panorama.am
10:05
Մոսադը Հեզբոլլահի համար նախատեսված 5 հազար փեյջերում պայթուցիկներ է տեղադրել, որոնց պայթյունի հետևանքով կա 11 զոհ
Իսրայելի հետախուզական «Մոսադ» գործակալությունը պայթուցիկներ է տեղադրել հինգ հազար թայվանական արտադրության փեյջերներում, որոնք...
Աղբյուր` Panorama.am
09:59
YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում. Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է
Քննարկվել են Google-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները
Աղբյուր` Panorama.am
09:45
Եկեք վերջակետ դնենք, ի՞նչ եք ուզում ինձանից. Հրայր Թովմասյանը՝ Տաթևիկ Գրիգորյանին
«Դատարանը ձեզ թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ»,- ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր...
Աղբյուր` Panorama.am
09:38
Հարութ Սասունյան. Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թվականի պատերազմի ավարտին
Աներևակայելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռանար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախյան պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Այսօրվա հոսանքազրկումներ են սպասվում Երևանում, Շիրակում ու Արմավիրում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Երբ անցած շաբաթների ընթացքում Թեհրանը սրում էր, այսպես կոչված,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ձևավորված Սահմանադրական բարեփոխումների...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ինչն է ստիպել, որ ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաև համալսարանի դոցենտներ, դասախոսներ կամ ռեկտորի վարորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Փաշինյանի կառավարությունը լուծարեց գիշերօթիկներ և մանկատներ. Գլխից և գլխացավանքից ազատվեցին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». Մակրոնը կգա՞ Հայաստան, թե՞ այցը մշուշոտ դարձավ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». «Երեմյան Փրոջեքթսն» ապրում է իր գոյության բաղձալի ժամանակները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաև Դավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար և ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել. Ի՞նչ է ուզում ապացուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արևմուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:09
ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիորյանի նախագահությամբ շարունակվում է արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սեպտեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:09
Հայաստանի պատմության թանգարանի դռները սեպտեմբերի 21-ին բաց կլինեն մինչև ժամը 24։00
Ժամը 20։00-ին կբացվի «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը։
Աղբյուր` Panorama.am
23:20
Կառավարության հովանավորությամբ վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ
Սեպտեմբերի 17-ին. ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
23:05
ՀՀ Կենտրոնական բանկն զգուշացնում է
ՀՀ ԿԲ-ից հայտնում են. «Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը իմ վերաբերյալ բացարձակ սուտ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Սարիգյուղ բնակավայրում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել՝ ողբերգական ավարտով
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը ուխտերթ  է կազմակերպում դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին Տարածված հայտարարության մեջ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար
Լիբանանի կառավարությունը կապի սարքերի պայթեցման համար մեղադրել է Իսրայելին՝ կատարվածն անվանելով «հանցավոր ագրեսիա»։ Այս մասին ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:06
Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում ջրամատակարարումը կվերականգնվի վաղն առավոտյան
Առավոտյան՝ ժամը 05։30–ին, վթարվել է «Արզական -Զովունի» 600 մմ թուջե խողովակաշարը` վայրկյանում 25 լիտր ջրի կորստով։...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի խորքում հարվածները «կարմիր գծի» հատումներ չեն լինի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը Ռուսաստանի խորքերին հեռահար հրթիռային հարվածներ թույլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան
11:41 17/09/2024

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}