Հետախուզության թույլտվությամբ Հրայր Թովմասյանի տանը փորձել են գտնել 8 մլն-ը գերազանցող իրեր. Արամ Օրբելյան
«Առանց ՍԴ-ի համաձայնության Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեադատավարական գործընթացներ սկսվել չէին կարող, իսկ սույն քրեական գործի շրջանակներում ՍԴ-ի համաձայնությունը չի ստացվել։ Այսինքը ՍԴ-ի համաձայնությունը ստացված չլինելու պայմաններում օրենսդրության համաձայն մյուս գործընթացները չէին կարող տեղի ունենալ և ապօրինի են»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում պաշտպանական ճառը ներկայացնելիս ասաց Արամ Օրբելյանը։
Նա հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինն անտեսել է Հրայր Թովմասյանի ընթացակարգային անձեռնմխելիությունը։
«ՍԴ-ի համաձայնության բացակայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի ընդհանրապես քննությունը, իսկ քննության դեպքում՝ կայացնել այլ վճիռ, քան արդարացման դատավճիռը, որովհետև ապօրինի հարուցված գործով չի կարող այլ վճիռ լինել»,- ասաց Օրբելյանը։
Նա նաև հայտարարեց, որ գործն անօրինական է նաև այն պատճառով, որովհետև քրեական հետապնդումը գլխավոր դատախազը չի հարուցել:
Փաստաբանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ դատական ակտերում տեղի են ունեցել գաղտնալսումներ, ստացվել են դատական ակտեր, որոնք իրենց էությամբ համարվում են քրեական հետազոտում:
«Դատական ակտերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանի տանը փորձում են ստանալ խուզարկության որոշումներ, չեն ստանում, հետո թաքցնելով այդ հանգամանքը, ինչ-որ եղանակներով ստանում են, որպեսզի իր տանը գտնեն 8 մլն-ը գերազանցող իրեր»,-հայտարարեց փաստաբանը և եղրակացրեց, որ տեղի է ունեցել ոչ թե դատական քննություն, այլ՝ գործի կարում։
Հարակից հրապարակումներ`
- Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ.Արամ Օրբելյան
- Այսինքը, ես իմ ճառը կարդալո՞ւ եմ մի դատավորի, ով բացարկման ենթակա է, ով կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
- Հրայր Թովմասյանի դատաքննությունն ընթանում է Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտումներով. Հրայր Ղուկասյան