Դրա համար էլ դատավորին բացարկի միջնորդություն եմ ներկայացրել, այլ ոչ թե քրեական հանցագործության մասին հաղորդում. Օրբելյան
«Չնայած առկա էր դատարանին բացարկ ներկայացնելու միջնորդություն, որի հիմքերը պայմանավորված էին նախորդ նիստերում հայտնի դարձած հանգամանքներով, բայց դատարանը որոշում ընդունեց, որ բացարկի միջնորդությունը պետք է ճառից հետո ներկայացնել»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը հայտնեց, որ նիստում ստիպված ներկայացրեց ճառը, որպեսզի դատարանն առանց պաշտպանական ճառը ներկայացնելը չանցնի դատավարության հաջորդ փուլին։
«Ես իմ ճառում ներկայացրեցի, որ ՀՀ Սահմանադրությունը խաթարվել է և ՍԴ դատավորին ներիկայացվել է մեղադրանք՝ Սահմանադրությամբ ներկայացված երաշխիքների չպահպանմամբ, այդ թվում նաև ՍԴ-ին չէր դիմվել, որպեսզի ստանային քրեական հետապնդում սկսելու դատարանի համաձայնությունը.,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ իր ճառում ներկայացրել է, որ առանց Թովմասյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, նրա նկատմամաբ քրեական վարույթ է իրականացվել։
«Ինչ վերաբերում է դատավորի թաքնված օրակարգերին, ապա ասեմ, որ բացարկի հիմքերից մեկը նաև դա է։ Ինչքանով է այն ճիշտ, կոմ ոչ ճիշտ կդժվարանամ գնահատել, որովհետև չունեմ օբյեկտիվ հիմքեր, հենց դրա համար էլ դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացվել, այլ ոչ թե քրեական հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական, որովհետև դրա համար հիմքերը պետք է ավելի հստակ լինեն»,-անդրադառնալով այն լուրին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին առաջարկել է արագ և մեղադրական եզրակացությամբ ավարտել Հրայր Թովմասյանի գործը, որպեսզի նրան նշանակի Վերաքննիչ դատարանի դատավոր։
Օրբելյանը նշեց, որ դատական պրոցեսն արագացնելու միտում է տեսնում։
Նշելով, որ ինքը և իր պաշտպանյալը որևէ անգամն չեն խուսափել դատական գործընթացներն արագ իրականացնելուց ՝ փաստաբանն ասաց. «Այսպիսի բովանդակությամբ միջնորդություն քննարկվել է դեռ առաջին նիստերից մեկի ժամանակ, երբ առաջարկեցի քերական հետապնդումը դադարեցնել՝ Թովմասյանի ողջամիտ ժամկետում գործի քննությունը և Սահմանադրական Դատարնի երաշխիքները ապահովելու նպատակով»,-ասաց Արամ Օրբելյան։
Փաստաբանը գնահատեց նաև նախորդ նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի երկար ելույթը, որը ուղիղ հեռարձակվել էր Հ1-ով և որում նա փորձում էր ներկայացնել, թե Հրայր Թովմասյանն է 4.5 տարի շարունակ ձգձգել դատաքննությունը։
«Այն Հ1-ի համար արվեց և դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի էր նման և այդտեղ ներկայացված տեղեկատվությունը չեմ կարող ասել ամբողջությամբ, բայց որոշները համապատասխանում էին իրականությանը, որոշները՝ ոչ, որոշ որակումներ նույնպես խնդրահարույց էին, օրինակ՝ «միաժամանակ չեն հիվանդացելը», ինչի հետևանքով , ըստ դատավորի, դատաքննությունը ձգձգվել է մի քանի տարի»,-ասաց Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի դեմ գործընթացի նպատակն էր յուրայիններով լցնել ՍԴ-ն. Գոհար Մելոյան
- Դատավոր Գրիգորյանը Հրայր Թովմասյանին հրավիրեց վաղը ժամը 10։00-ին վերսկսվող դատական նիստին
- Հետախուզության թույլտվությամբ Հրայր Թովմասյանի տանը փորձել են գտնել 8 մլն-ը գերազանցող իրեր. Արամ Օրբելյան
- Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ.Արամ Օրբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան