Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեկ օրում մոտ 60 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 58 մարդ է զոհվել, 131-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխամցմամբ, այդ մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիոն ռեժիմը Գազայի հատվածում չորս ընտանիքների ջարդ է իրականացրել, որի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 58-ը մահացած և 131-ը վիրավորվ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40534-ի, ավելի քան 93,7 հազար մարդ վիրավորվել է։
Հարակից հրապարակումներ`
- «Ալ Ջազիրա». Գազայի վրա Իսրայելի հարձակումները 24 ժամում 47 մարդու կյանք են խլել
- Իսրայելը հայտարարեց «ծանրության կենտրոնը» Գազայից Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին
- Իսրայելը հարվածել է Գազայի դպրոցներից մեկին. 100 մարդ զոհվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան