Թուրքիայի ԱԳՆ-ից 4 նախապայման են հայտնել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար
Թուրք քաղաքական գործիչները չորս պայման են առանձնացրել, որոնց դեպքում հնարավոր է Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը և Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերումը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով CNN Turk-ին։
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները, պետությունների միջև հարաբերությունների կարգավորման առաջին պայմանը ինքնիշխանությունը պահպանելու համար Սիրիայում առկա «ահաբեկիչներից» ազատվելն է։ Երկրորդ՝ Դամասկոսը պետք է սկսի իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի դրույթները, որոնք ենթադրում են Սիրիայում քաղաքական ճգնաժամի լուծում և զինադադար։
Երրորդ պայմանն այն է, որ սիրիական իշխանությունները պայմաններ ապահովեն երկիրը լքած փախստականների վերադարձի համար, իսկ չորրորդը մարդասիրական բեռների կանոնավոր մատակարարումն է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների կողմից վերահսկվող տարածք:
Լրագրողն ընդգծել է, որ եթե բոլոր պայմանները չկատարվեն, հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունն առաջ չի շարժվի։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի տարածքին Իսրայելի հարվածների մասին տեղեկություները
- Սիրիայում վիրավորված Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի խորհրդականը մահացել է
- Սիրիայից զորքերի դուրսբերման համար Թուրքիան Դամասկոսից պահանջում է նոր սահմանադրություն ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան