Օրվա մամուլ 09:01 28/08/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ հայտարարագիր է ներկայացրել վարչապետի օգնական՝ հանրային որևէ քայլով աչքի չընկած Հակոբ Աբրահամյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի կողմից ներկայացված կենսագրությունից պարզ է դառնում, որ նրա առաջին աշխատանքը որպես պաշտոնյա եղել է հենց վարչապետի օգնականի պաշտոնը, որը զբաղեցրել է 2022 թվականի մարտի 21-ից: Մինչ այդ նա 2010 թվականից մինչև 2019 թվականները զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ ընթացքում՝ 2013-ից մինչև 2019 թվականները, եղել է «Պիվդոմ», «Պիվգորոդ-Ս», «Եվրասիա», «Նեվսկի Բերեգ» և մի շարք այլ ընկերությունների խմբի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատու, միջազգային համագործակցության պայմանագրերի մենեջեր, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մենեջեր:

2019-2020 թվականներին զբաղեցրել է «Եվրասիա» ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատուի պաշտոնը: Նույն՝ 2019 թվականից մինչև 2022 թվականը եղել է Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության անկախ փորձագետ, այնուհետև թիմի ղեկավար:

Աբրահամյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 3-ին:

Նա անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ տրանսպորտային միջոցը եղել է 2015 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերել գնման եղանակով 2020 թվականին. Արշակյանը, սակայն, հաշվետու տարվա ընթացքում շահագործել է իրեն սեփականության իրավունքով չպատկանող, 2011 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի ավտոմեքենան: HONDA մակնիշի տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա սկզբում առկա մեկ փոխառության գումարը կազմել է 1.860 եվրո, մյուս փոխառությանը՝ 4 մլն 970 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 4 մլն 143 հազար դրամ, իսկ նախորդը պահպանվել է առանց փոփոխության

Նրա բանկային ավանդներից երկուսը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում են եղել, որոնցից մեկը տարվա վերջում դարձել է 5 հազար դոլար, իսկ մյուսը՝ 2 մլն 540 հազար դրամ:

Հաշվետու տարվա սկզբում նրա բանկային ավանդներից մեկը կազմել է 14.500 եվրո, որը տարվա վերջում զրոյացվել է, մյուսը կազմել է 2.000 եվրո և անփոփոխ պահպանվել է տարվա վերջում: 4 մլն 370 հազար դրամ կազմել է Աբրահամյանի մեկ այլ բանկային ավանդ, որը տարվա վերջում դարձել է 3 մլն 66 հազար դրամ, և վերջին ավանդը 3 հազար դոլարից դարձել է 5 հազար դոլար:

Վարչապետի օգնականի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 428 դոլար և 1 մլն 281 հազար դրամ: Հաշվետու տարվա վերջում Աբրահամյանի բանկային մնացորդը նվազել է՝ դառնալով 287 դոլար և 1 մլն 101 հազար դրամ. նրա տարեկան եկամուտը կազմում է 9 մլն 7 հազար դրամ, որից 8 մլն 565 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 400 հազար դրամ 107 դոլարը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից փոխառությունների դիմաց ստացած գումարը:

Հարկ է նշել, որ Հակոբ Աբրահամյանը իր աշխատանքային առաջին օրվանից մինչև այսօր աչքի չի ընկել հանրային որևէ քայլով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:23
Դեռ պարզ չի՝ արդյո՞ք Արմեն Աշոտյանը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է քաղբանտարկյալ` տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին:...
Աղբյուր` Panorama.am
10:05
Մոսադը Հեզբոլլահի համար նախատեսված 5 հազար փեյջերում պայթուցիկներ է տեղադրել, որոնց պայթյունի հետևանքով կա 11 զոհ
Իսրայելի հետախուզական «Մոսադ» գործակալությունը պայթուցիկներ է տեղադրել հինգ հազար թայվանական արտադրության փեյջերներում, որոնք...
Աղբյուր` Panorama.am
09:59
YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում. Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է
Քննարկվել են Google-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները
Աղբյուր` Panorama.am
09:45
Եկեք վերջակետ դնենք, ի՞նչ եք ուզում ինձանից. Հրայր Թովմասյանը՝ Տաթևիկ Գրիգորյանին
«Դատարանը ձեզ թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ»,- ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր...
Աղբյուր` Panorama.am
09:38
Հարութ Սասունյան. Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թվականի պատերազմի ավարտին
Աներևակայելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռանար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախյան պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Այսօրվա հոսանքազրկումներ են սպասվում Երևանում, Շիրակում ու Արմավիրում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Երբ անցած շաբաթների ընթացքում Թեհրանը սրում էր, այսպես կոչված,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ձևավորված Սահմանադրական բարեփոխումների...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ինչն է ստիպել, որ ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաև համալսարանի դոցենտներ, դասախոսներ կամ ռեկտորի վարորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Փաշինյանի կառավարությունը լուծարեց գիշերօթիկներ և մանկատներ. Գլխից և գլխացավանքից ազատվեցին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». Մակրոնը կգա՞ Հայաստան, թե՞ այցը մշուշոտ դարձավ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». «Երեմյան Փրոջեքթսն» ապրում է իր գոյության բաղձալի ժամանակները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաև Դավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար և ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել. Ի՞նչ է ուզում ապացուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արևմուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:09
ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիորյանի նախագահությամբ շարունակվում է արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սեպտեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:09
Հայաստանի պատմության թանգարանի դռները սեպտեմբերի 21-ին բաց կլինեն մինչև ժամը 24։00
Ժամը 20։00-ին կբացվի «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը։
Աղբյուր` Panorama.am
23:20
Կառավարության հովանավորությամբ վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ
Սեպտեմբերի 17-ին. ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
23:05
ՀՀ Կենտրոնական բանկն զգուշացնում է
ՀՀ ԿԲ-ից հայտնում են. «Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը իմ վերաբերյալ բացարձակ սուտ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Սարիգյուղ բնակավայրում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել՝ ողբերգական ավարտով
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը ուխտերթ  է կազմակերպում դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին Տարածված հայտարարության մեջ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար
Լիբանանի կառավարությունը կապի սարքերի պայթեցման համար մեղադրել է Իսրայելին՝ կատարվածն անվանելով «հանցավոր ագրեսիա»։ Այս մասին ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:06
Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում ջրամատակարարումը կվերականգնվի վաղն առավոտյան
Առավոտյան՝ ժամը 05։30–ին, վթարվել է «Արզական -Զովունի» 600 մմ թուջե խողովակաշարը` վայրկյանում 25 լիտր ջրի կորստով։...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի խորքում հարվածները «կարմիր գծի» հատումներ չեն լինի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը Ռուսաստանի խորքերին հեռահար հրթիռային հարվածներ թույլ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրե՞լ է «Սիթիի» հարձակվող...
Աղբյուր` Panorama.am
20:34
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունենում
«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային...
Աղբյուր` Panorama.am
20:20
ՀՀ-ում կեսարյան հատումների թվի զսպման աճպարարությունը․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Եվ այսպես,  ի լուր ամբողջ աշխարհի, բոլոր ծանոթ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան
11:41 17/09/2024

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}