Իսրայելական զորքերը Գազայի հատվածում գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոմեքենան
Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոմեքենան, սակայն ոչ մի մարդ չի տուժել։ «ՌԻԱ նովոստի»,-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի մարդասիրական մեքենան, որի վրա հստակ եղել են ՄԱԿ-ի տարբերանշանները, 10 անգամ խոցվել է Իսրայելի պաշտպանության բանակի կրակից»,-ասել է Դյուժարիկը։
Միջադեպը, նշել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, տեղի է ունեցել նախօրեին, երբ մեքենայի տեղաշարժը համաձայնեցվել է եղել իսրայելցի զինվորականների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները