Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանում, Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։
5.2 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով 19.29-ին, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Ռեթիմնոն քաղաքից 50 կիլոմետր, Գավդոս կղզուց 15 կիլոմետր հեռավորության վրա։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Կրետեի շատ շրջաններում։
Երկրաշարժերի վնասների մասին տեղեկություններ չկան, սակայն որոշ տներում ընկել են կենցաղային իրերը և սպասքը, որի մասին Աթենքի AMNA լրատվական գործակալությանը հայտնել է Գավդոսի քաղաքապետ Լիլիան Ստեֆանակին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժից վնասված հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերաբացվել է
- Երանոսում երկրաշարժի հետևանքով 82 շինությունների, այդ թվում մանկապարտեզի, դպրոցի պատերին ճաքեր են առաջացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին