Ուզբեկստանը օկուպացված Ստեփանակերտում կկառուցի տեքստիլ գործարան
Ադրբեջանը և Ուզբեկստանը շարունակում են խորացնել դաշնակցային հարաբերությունները։ «Էրմենիհաբերը», հղում անելով թուրքական լրատվամիջոցի, գրում է, որ երկկողմ հարաբերությունների դաշնակցային մակարդակի բարձրացման պատճառը այն է, որ Ուզբեկստանը արցախյան հարցում բացահայտ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում Ադրբեջանին։
Ուզբեկստանը Արցախում հադես է գալիս ներդրումային ծրագրերով՝ 2021-ին Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) Միրզե Ուլուղբեյի անունով դպրոց է կառուցել 960 աշակերտի համար։
Ինչպես նաև հայտարարվել է, որ Ստեփանակերտում կկառուցվի տեքստիլ գործարան և աշխատանքով կապահովվի 1000 մարդու։ Այդ գործարանը կլինի օկուպացված Ստեփանակերտում առաջին օտարերկրյա ներդումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան