Պավել Դուրովը տեղափոխվել է դատարան
Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը դատարան է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է France Press (AFP) գործակալությունը։ Նրա նախնական կալանքի ժամկետը լրացել է։
Դուրովի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Փարիզի դատարանը։
Ավելի վաղ երկու մեքենա՝ թարթող լույսերով, մեծ արագությամբ լքել էին Փարիզի արվարձանում գտնվող Խարդախության դեմ պայքարի ազգային բյուրոն։ Դրանցից մեկում եղել է Դուրովը, ում տեղափոխում էին դատարան։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ ֆրանսիացի փաստաբանի կարծիքով, Պավել Դուրովի կալանքը կարող է երկարաձգվել ևս 48 ժամով, եթե նա իրավապահ մարմիններին հասանելիություն չտրամադրի իր բջջային հեռախոսին։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։ Նա մեղադրվում է 12 հանցագործության համար։
Հարակից հրապարակումներ`
- Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
- Դուրովի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Telegram-ի հանրաճանաչությունը մեծացել է
- Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը
- Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում
- Գերմանացի պատգամավորը նշել է Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության իրական պատճառը
- Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը
- Մասկը բացատրել է, թե ինչու Ցուկերբերգը կխուսափի Դուրովի ճակատագրից
- Ադրբեջանից Փարիզ ժամանելուց հետո ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը