Ինչ խախտումներ են արձանագրվում դեղերի շրջանառության ոլորտում
Այս տարվա ընթացքում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում մոտ 3 միլիարդ դրամի վարչական ակտ է կազմել։ Այս մասին ասուլիսում ասաց տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Նա նշեց, որ խախտումների մեծ մասը վերաբերում է չգրանցված դեղեր, դեղերն օրենքի խախտմամբ ներմուծելուն, իրացնելուն, ժամկետանց դեղերին, դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց դեղատոմսի դուրս գրելուն։
Դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց դեղատոմսի դուրս գրելու հետ կապված Ս. Սարգսյանն ասաց, որ իրենց շատ է տեղեկատվություն հասնում, որ վերահսկողությունը քիչ է։
«Կա վերահսկողություն, ըստ մեր գործիքակազմի։ Եթե լինում են համապատասխան հիմքեր, ստուգման տարեկան ծրագիր, կամ՝ տեղեկատվություն, դիմում բողոք, ստուգում իրականացնում են»,- նշեց Ս.Սարգսյանը։
Ինչ վերաբերում է կեղծ դեղերին, նա ասաց. «Ունեցել ենք դեպքեր, երբ տեսչական մարմնին գրել են, որ այս դեղը կեղծ է։ Եթե տեղեկատվությունը պարունակում է նաև տնտեսվարող սուբյեկտի, ներմուծողի մասն տվյալներ, որտեղ է առկա, իրականացնում ենք վերահսկողություն, եթե առկա չէ որևէ տեղեկատվություն, դեղը հայտնվել է Հայաստանում, հետազոտության տվյալները մեզ է տրվել, բոլորին տեղեկացնում են, որ զերծ մնան տվյալ դեղի տվյալ սերիայի օգտագործումից»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան