Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ստացել ՌԴ արտահանված ելակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման մասին
Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ թունաքիմիկատներ են հայտնաբերվել չորս տոննա խմբաքանակում, որն ընտրվել է օգոստոսի 21-ին՝ ստուգման համար։ Ըստ ալիքի, խոսքը տեբուկոնազոլ թունաքիմիկատի մասին է, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Նշվում է, որ հատապտուղները նախատեսված էին ՌԴ մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում վաճառքի համար։
Panorama.am-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ծանուցում չեն ստացել ՀՀ-ից Ռուսաստան արտահանված արտադրանքում վտանգավոր թունաքիմիկատների առկայության մասին։
«Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո տեսչական մարմինը պատշաճ կերպով կարձագանքի»,- նշեց Ա.Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան