ԱՀ Խորհրդարանի պատգամավորները քննարկել են Արցախի հարցը, առաջարկներ ներկայացրել հանձնախմբին
Արցախի Ազգային Ժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ օգոստոսի 28-ին, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդամներ՝ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ներկա է եղել նաեւ ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
Հանձնախմբի կատարած աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել համակարգող Վարդան Օսկանյանը: Կարեն Բեքարյանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծավալվող աշխատանքները եւ կարեւորել Արցախի հարցը վառ պահելու անհրաժեշտությունը:
Գեղամ Ստեփանյանը պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել միջազգային ասպարեզում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ այլ կառույցների հետ համագործակցության, մարդու իրավունքների եւ Արցախի հարցերով արտասահմանում կայանալիք առաջիկա հանդիպումների եւ միջոցառումների մասին: Արցախի Խորհրդարանի պատգամավորները հարցեր են ուղղել եւ առաջարկներ ներկայացրել հանձնախմբի առաջիկա գործունեության կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան