Ադրբեջանը քանդել է Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին ու տեղը մզկիթ կառուցում
Արցախի Հանրապետության Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո նրա տեղը Ադրբեջանի իշխանությունները կառռուցում են մզկիթ։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ու հիշեցնում, որ դեռևս 2022 թվականի սեպտեմբերին էին հայտնել Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական վարչախմբի մտադրության մասին։
Բերձորը, այդ թվում Սուրբ Համբարձման եկեղեցին, թշնամուն էր հանձնվել դեռ 2022 թվականի օգոստոսի 25-ին։
Եկեղեցին կառուցվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Ադրբեջանին հանձնելուց հետո Panorama.am-ի հետ զրույցում եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գասպարյանը մտավախություն էր հայտնել. «Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին եԵրևի թե արժանացավ նույն ճակատագրին, ինչի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ վերածեցին մզկիթի»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
- Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
- Ադրբեջանն օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի է վերածում
- Իմ Բերձորի եկեղեցին, որն այսօր մզկիթ է. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան