Բոսնիա և Հերցեգովինայում ռազմական ուղղաթիռն ընկել է լիճը
Բոսնիա և Հերցեգովինայի (ԲՀ) զինված ուժերի ուղղաթիռն ընկել է լիճը, վիրավորվել է անձնակազմի մեկ անդամ։ Միջադեպի մասին հայտնում է Dnevni Avaz պորտալը։
ԲՀ զինված ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել լճում՝ EUFOR խաղաղապահ առաքելության հետ վաղը կայանալիք ամենամյա համատեղ զորավարժությունների նախապատրաստման ժամանակ։
«Անձնակազմի բոլոր չորս անդամները փրկվել են, նրանցից մեկը վիրավորվել է և, ըստ նախնական տեղեկությունների, ուղարկվել է մոտակա հիվանդանոց»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, տեղական ոստիկանության մամուլի քարտուղար Լյուդևիտ Մարիչի խոսքերն է մեջբերել լրատվական գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի զինված ուժերը հերքել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին Fars-ի հրապարակումը.ԶԼՄ-ներ
- Ուղղաթիռը չի դիմանում, եղանակը չի հանդուրժում, ես ի՞նչ անեմ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
- Թուրքիայում ռազմական ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել