Ծորակից լավագույն դեպքում ծորացող ջուրն այժմ լավագույն դեպքում կաթկթում է. Գնդեվազի բնակիչ
Գնդեվազ գյուղի բնակիչ Աննա Հարությունյանը գրում է.
«Ջրային կոմիտե, Բարև Ձեզ, հարգելի գերատեսչության պատկան մարմիններ,
Ձեզ է գրում Ջերմուկի` Գնդեվազ գյուղի բնակիչ` խնդրանքով, որ լուծեք կենսական նշանակության մի խնդիր, որի թեմայով բազմիցս ենք դիմել։
Բանն այն է, որ ծորակից լավագույն դեպքում ծորացող ջուրն այժմ լավագույն դեպքում կաթկթում է, և, ինչպես և այս պահին, նաև հաճախակի կտրվում է ամբողջովին։
Այս հարցի շուրջ մոնիթորինգային աշխատանքների և մատակարարման պարտականության պահանջով, թե խնդրանքով դիմել ենք տարածքում պատասխանատուներին, որոնցից է` Jermuk city-Ջերմուկի համայնքապետարան ը, սակայն, ավաղ, որևէ փոփոխություն մինչ այժմ չկա։
Խնդրում ենք արձագանքել և գործի դնել Գնդեվազի խմելու ջրի մատակարարման համար պատասխանատուներին։
Կանխավ շնորհակալ ենք
Գնդեվազի մի քանի բնակիչ` ժամի թաղամասից»։