Դիլիջանում քննարկվել են արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային և բյուջետային հարցերը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«Օգոստոսի 28-ին Դիլիջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարներին, այդ նպատակով արդեն իսկ իրականացվող և հնարավոր նոր նախաձեռնություններին։
Քննարկվել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հանրային դիվանագիտությանն առնչվող թեմաների»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու են եվրոպական երկրներն արգելում Շենգենյան վիզա ունեցող ՀՀ քաղաքացիների մուտքը. Պարզաբանում՝ ԱԳՆ-ից
- ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրը