Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրել է Նոբելյան մրցանակի։ Նա փաստաթղթերը հանձնաժողովին։
«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով, Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Կլիմենկոն։
Կլիմենկոյի խոսքով, այս նախաձեռնությանն արդեն աջակցել են ասիական ու աֆրիկյան երկրների մի շարք համալսարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա հայտնել է նաև, որ որպես Դուբայի BRICS ներդրումային ֆորումի կազմկոմիտեի նախագահ, Դուրովին հրավիրել է այդ ֆորումին որպես պատվավոր հյուր և չի պատրաստվում հետ կանչել հրավերը. «Եթե Ֆրանսիայի իշխանությունները չազատեն Դուրովին, ապա նրան հնարավորություն կտրվի հեռակա կարգով մասնակցել Դուբայի BRICS ֆորումին»։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։ Նա մեղադրվում է 12 հանցագործության համար։
Հարակից հրապարակումներ`
- Դուրովի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Telegram-ի հանրաճանաչությունը մեծացել է
- Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը
- Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում
- Գերմանացի պատգամավորը նշել է Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության իրական պատճառը
- Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը
- Մասկը բացատրել է, թե ինչու Ցուկերբերգը կխուսափի Դուրովի ճակատագրից
- Ադրբեջանից Փարիզ ժամանելուց հետո ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան