ԵՄ-ն խոստացել է վերահսկել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները
ԵՄ-ն ուշադիր հետևելու է Վրաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ակնկալում է, որ դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչպես նաև հիշեցնում է, որ «ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները» առանցքային դեր են խաղում թեկնած երկրի՝ Եվրամիությանը միանալու պատրաստակամության գնահատման հարցում։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին չորեքշաբթի հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը։
«ԵՄ-ն ուշադիր հետևելու է հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին: ԵՄ-ն ակնկալում է, որ այդ ընտրությունները կլինեն մրցակցային, ինչպես նաև կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կարտացոլեն վրաց ժողովրդի կամքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ Բրյուսելը «անհանգստացած է վարչապետի և «Վրացական երազանքի» այլ պաշտոնյաների՝ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների արգելքի վերաբերյալ հայտարարություններով։
«Մենք հիշում ենք ժողովրդավարության հիմնական սկզբունքները հարգելու անհրաժեշտությունը, որոնց հիմնական մասը քաղաքական բազմակարծությունն է: Կայուն և համախմբված ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները ԵՄ-ին անդամակցելու գործընթացի կենտրոնական հենասյունն են և հանդիսանում են ԵՄ ընդլայնման հեռանկարների զեկույցի տարեկան գնահատման առանցքային մասը»,-ասել է ԵՄ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- «Գործակալների մասին» օրենքը, ի վերջո, կարող է կառավարությանը թանկ նստել
- Վրաստանի վարչապետը Իմերեթի մարզի նոր նահանգապետ է նշանակել
- Վրաստանը պետք է պատրաստվի մի ընտրության, որը համարժեք է լինելու հանրաքվեի՝ Եվրոպա, թե Ռուսաստան․ Սալոմե Զուրաբիշվիլի
- Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի կարծիքով՝ ընդդիմությունը ֆինանսական թափանցիկություն չի ապահովում