Եկատերինբուրգում անհայտ անձը կրակ է բացել ուղևորներով երթուղային ավտոբուսի վրա
Եկատերինբուրգում Կվարցևայա կանգառում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ura.ru-ն՝ հղում անելով տեղական սոցիալական էջերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է թիվ 47 երթուղիով ընթացող ավտոբուսի վրա։ Արդյունքում կոտրվել է պատուհաններից մեկի ապակին, սակայն տուժածներ չկան։ Կադրերում երևում է, որ ավտոբուսում ուղևորներ կան։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կրակ բացել և ինչ զենքից է կրակել։
Ականատեսներից մեկի խոսքով՝ մարդիկ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել. Տեղի բնակիչները պարզապես փորձել են որքան հնարավոր է հեռու մնալ ավտոբուսից։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի մարզում կասկածյալը դարանակալել ու դպրոցի մոտ դիմահար կրակել է զոhի ուղղությամբ
- Կրակել են պատուհանի վրա․ Պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է. Մանրամասներ Մովսեսից