Թուրքիայի ամենախոշոր հարկատուն Էրդողանի փեսան է
Թուրքիայի «Եկամուտների վարչությունը» (GİB) 2023-ի հարկման ժամանակահատվածի եկամտահարկի ու կորպորատիվ հարկի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դրանց գնահատման արդյունքում կազմվել և հրապարակվել է Թուրքիայի մասշտաբով ամենախոշոր 100 հարկատուներից կազմված ցանկ:
Ըստ այդմ՝ ամենախոշոր հարկը Թուրքիայում վճարում է «Baykar» ընկերության կառավարման խորհրդի նախագահ, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարը:
Հաշվարկների համաձայն՝ 2023-ին Բայրաքթարին հաշվեգրվել է 1.952.680.474 լիրա (շուրջ 57.4 մլն դոլար) հարկ:
Ցանկում երկրորդը նույն ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն է՝ շուրջ 1.7 (շուրջ 50 մլն դոլար) մլրդ լիրայով, իսկ 3-րդը՝ «Koç Holding»-ի նախագահ Մուստաֆա Ռահմի Քոչը: