«Ժողովուրդ». Ի տարբերություն իշխանության ընդդիմադիրները սեպտեմբերի 2-ին մի շարք միջոցառումներ են նախատեսել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33-ամյակն է։ Շուրջ 33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը Ադրբեջանից էլ շուտ հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից:
Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետևանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է և պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջը այսուհետ փակված համարող ՔՊ իշխանության օրոք Հայաստանում արդեն վաղուց պետական մակարդակով Արցախի անկախության օրը չի իրականացվում որևէ միջոցառում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, փոխարենը, ընդդիմադիր շրջանակներն են այդ օրը մի շարք միջոցառումներ նախատեսել:
Սեպտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Արցախի իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները այցելելու են Եռաբլուր, այնուհետև ՀՀ Արցախի ներկայացուցչությունում միջոցառում-քննարկում են կազմակերպելու, որը բաց է լինելու ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև արցախահայերի համար: Այդ օրը Արցախի ներկայացուցչություն այց են նախատեսել նաև հայաստանյան ընդդիմադիր շրջանակները՝ պատգամավորներն ու գործիչները: Բագրատ սրբազանը ևս սեպտեմբերի 2-ին լինելու է Արցախի ներկայացուցչությունում:
Ավելին՝ Արցախի անկախության օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, ընդդիմադիր շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում կիրականացնի՝ նվիրված Արցախի Հանրապետության տարեդարձին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնելու, թե ինչ հիմքով է ԶՊՄԿ-ի տնօրինությունը մեքենա նվիրել Քաջարանի քաղաքապետին
- «Ժողովուրդ». Մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքը
- «Հրապարակ». Ինչ քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում Սյունիքի մարզում
- «Ժողովուրդ». Ինչ հայտարարագիր է ներկայացրել վարչապետի օգնական՝ հանրային որևէ քայլով աչքի չընկած Հակոբ Աբրահամյանը
- «Հրապարակ». Չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան