NYT. Իրանը կարող է Հանիայի սպանությանը պատասխանել Իսրայելի դեսպանատան վրա հարձակմամբ
Իրանը կարող է հարձակվել Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում իսրայելական դիվանագիտական հաստատությունների վրա՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ The New York Times-ին (NYT) նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Քենեթը։
Նրա խոսքով, իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ պարբերականի՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը ձգձգում է «հատուցումը» հրեական պետության դեմ, քանի որ սպասում է Գազայի հատվածում գործարքի շուրջ բանակցությունների ավարտին։ 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում անկլավում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ Իսրայելական գործողության զոհ են դարձել ավելի քան 40 հազար պաղեստինցիներ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։
Մերձավոր Արևելքում աշխատող դիվանագետները NYT-ին ասել են, որ Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցը՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը, կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելին, այդ թվում՝ խաթարել հրեական պետության հարաբերություններն իր արևմտյան գործընկերների հետ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հարցով գործարքին չհամաձայնելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը պնդում է, թե Հանիեյի որդիները Էրդողանից պահանջում են իրենց հորը պատկանող 3 միլիարդ դոլարը
- Թեհրանում հրաժեշտ են տվել Հանիային
- Իրանի նախագահն ասել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան