Խաչանովն ու Էվանսն անցկացրել են US Open-ի պատմության մեջ ամենաերկար հանդիպումը
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը և բրիտանացի Դանիել Էվանսը սահմանել են US Open-ի ռեկորդ։ sport.ru-ն գրում է, որ նրանք անցկացրել են մրցաշարի պատմության մեջ ամենաերկար հանդիպումը։
Մրցակիցները կորտում անցկացրել են 5 ժամ 31 րոպե։ Հաղթել է Էվանսը, վերջնական հաշիվը գրանցվել է՝ 7:6 (8:6), 6:7 (2:7), 6:7 (4:7), 6:4, 4:6:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1992 թվականին. Ստեֆան Էդբերգն ու Մայքլ Չանգը կիսաեզրափակչում խաղացել էին 5 ժամ 26 րոպե։
US Open-ի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։ Նախորդ տարի մրցաշարի եզրափակիչում նա հաղթել էր ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան