Կրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար
Եվս մի քանի օր, և կրկին կանցնենք ուսումնական տարվա ռիթմին: Կավարտենք գնումները և մեր ուշադրությունը կկենտրոնացնենք կրթության որակի վրա՝ վերհիշել անցածը, գտնել կայքեր ու կրթական ռեսուրսներ, որոնց շնորհիվ ցանկացած թեմա ավելի հեշտ կյուրացվի ու կդառնա հիշարժան:
Կոնվերս Բանկը ներկայացնում է այդ ռեսուրսներից ընդամենը մի քանիսը.
• Հայկական կրթական միջավայր պորտալ-ում ներկայացված են տասնյակից ավելի կրթական կայքեր ու պորտալներ: Այստեղ կգտնեք նաև տեսադասեր,
• Քան ակադեմիա-ն հարուստ շտեմարան է, որտեղ մատչելի ու հետաքրքիր մոտեցումներով ներկայացված են թեմաներ բնագիտական և ճշգրիտ առարկաներից,
• Բազմաբնույթ նյութեր կան նաև «Սեբաստացի» գիտա-հանրամատչելի հանդես-ում,
• Ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հարցում abfinance.am–ը կդառնա Ձեր լավագույն ուղեկիցը,
• https://www.teachingenglish.org.uk/ հղումով կարող եք ուսումնասիրել անգլերեն,
• Հայտնի մարդկանց թանգարաններով ճանապարհորդությունը ավելի հետաքրքիր կդարձնի Մեդիամաքս-ի հատուկ նախագիծը,
• «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նախագծերին կարող եք ծանոթանալ https://armath.am/hy հղումով,
• Իսկ համացանցում առավելագույն ապահովության նպատակով հետևեք Ապահով համացանց Հայաստան-ի նորություններին:
«Նշված կայքերից որն էլ ընտրեք, չմոռանաք խորհրդակցել ուսուցիչների հետ. ի վերջո, կրթությունը ստատիկ չէ, ուսումնական ծրագրերի բովանդակությունը փոփոխվում է, փոխվում են կարիքները:
Իսկ Ձեր ուշադրությունը բացառապես կրթությանը սևեռելու նպատակով առաջարկում ենք օգտվել Կոնվերս Բանկի առաջարկներից.
-Առցանց Snap վարկը կօգնի հաշված րոպեներում բավարարել ֆինանսական կարիքները,
- Իսկ C360 փաթեթների շրջանակում հաճախորդներին տրվող կից քարտը կարող եք տրամադրել Ձեր երեխային, վայրկյանների ընթացքում գումար փոխանցել քարտին ու վերահսկել ծախսերը»,- նշում են Կոնվերս բանկից։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի ցուցակման մասին
- Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը
- PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել
- Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
- Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
- Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
- Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
- Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին