Հայաստանից 5 իրանցի բանտարկյալ է փոխանցվել Իրանին
Հայաստանում պահվող 5 իրանցի բանտարկյալ Իրան է տեղափոխվել երկու երկրների միջև ստորագրված դատապարտյալների տեղափոխման մասին համաձայնագրի հիման վրա։ Mehr գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի Արդարադատության մարդու իրավունքների և միջազգային հարցերի փոխնախարար Ասկար Ջալալիանը։
«Հայաստանի Հանրապետության բանտերից իրանցի բանտարկյալների տեղափոխման 15-րդ փուլում Հայաստանի բանտերում պահվող 5 իրանցի բանտարկյալ տեղափոխվել է երկիր՝ մնացած պատիժները կրելու համար»,-հայտարարել է Ջալալիանը։