Համացանց 12:29 28/08/2024 Հայաստան

«Միգուցե մտածեք մի-մի հատ էլ այսպիսի բուդկաներ նաև ծնարաններ խցկեք»

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը լուսանկար է հրապարակել ու գրել․

«Մարգարյան հիվանդանոցի սուրճի նոր բուդկան

Երևանի քաղաքապետարան, առողջապահության նախարարություն

Այսպես լավ չի, ես կասեի` հեչ լավ չի: Միգուցե մտածեք մի-մի հատ էլ այսպիսի բուդկաներ նաև ծնարաններ խցկեք ու ԿԳՄՍ-ի հետ համատեղ պարտադրեք, որ նորածինների անուններն արձանագրվեն հենց սուրճի բաժակների վրա: Էլ ի՞նչ զոդիակ ու աստղակերպ: Ֆեստիվառի կանոնների համաձայն, հայ երեխաներն այսուհետ կծնվեն կապուչինոյի, ֆրապուչինոյի, ամերիկանոյի ու այլ սրճատեսակների անվան տակ:

Լավ ինչքան կարելի է անմեղսունակ լինել: Աշխարհում այսպիսի բան չկա: Լսե՞լ եք գոնե, որ ծաղկափոշին ալերգիկ է ու ոչ մի կանոններով ու օրենքներով մոր և մանկան առողջության կենտրոնների կամ ծննդատների հենց մուտքի մոտ ճանճերի, մոծակների, կրծողների ու զանազան վարակակիրների կենտրոնատեղի չի կարելի թույլ տալ: Տեսե՞լ եք գոնե, որ այդ սրճի բուդկաներից ինչ ջրափոշի է տարածվում ու աշխատակիցը ռետինե խողովակով ջուր ցանում հիվանդանոց հենց մուտքի ուղղությամբ:

ԿԳՄՍ -  Եթե չեք նկատել, կամ նկատելու չեք տալիս, ասեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հայտնված Գառնիի պատմաճարտարապետական հուշարձանի տարածք է խցկվել սուրճի բուդկա: Հուսամ կարգերին ծանոթ եք, որ նման կարգավիճակ ունեցող հուշարձանների տարածքում նման բոմժությունն անթույլատրելի է: Արագ հեռացրեք այդ անճաշակությունը և տարածքը բերեք նախնական տեսքի:

Թե բա ֆեստիվառ…»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}