Այսինքը, ես իմ ճառը կարդալո՞ւ եմ մի դատավորի, ով բացարկման ենթակա է, ով կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
«Դատական սանկցիան իրավաչափ է կիրառվել, բայց դատարանը թույլ կտա Հրայր Թովմասյանին վերադառնալ դատական նիստերի դահլիճ և հնարավորություն կտա նրան հանդես գալ պաշտպանական ճառով»,- Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի մեկնարկին ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Վերջինս հայտնեց, որ պատրաստ է նաև քննարկել պաշտպանական կողմի՝ Հրայր Թովմասյանին դատական նիստերի դահլիճ վերադառնալու միջնորդությունը։
Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ պատրաստվում է բացարկ ներկայացնել դատավոր Գրիգորյանին։
Դատավորն ասաց, որ Օրբելյանը նախ պետք է ներկայացնի պաշտպանական ճառը։
Հրայր Թովմասյանի պաշտպանը պահանջեց, որ Գրիգորյանը նշի, թե երբ է հնարավորություն տրվելու իրեն բացարկ ներկայացնել։
Գրիգորյանն ասաց, որ պաշտպանական ճառն ավարտելուց հետո։
Օրբելյանն էլ արձագանքեց, թե իր ճառը տևելու է երեք դատական նիստ, բայց դատավորը պահանջեց դատավարական կարգի համաձայն ներկայացնել պաշտպանական ճառը։
«Այսինքը, ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի, ով բացարկման ենթակա է, ով կողմնակալ է»,-հայտարարեց Արամ Օրբելյանը և սկսեց ներկայացնել պաշպանական ճառը։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ.Արամ Օրբելյան
- Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին առաջարկել է Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը, եթե նա մինչև սեպտեմբեր ավարտի Հրայր Թովմասյանի գործը
- Հրայր Թովմասյանի դատաքննությունն ընթանում է Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտումներով. Հրայր Ղուկասյան
- Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են. Արսեն Բաբայան
- Դատախազը «ամենագետ» բառը վիրավորական է գնահատել. ինչու է Հրայր Թովմասյանը հեռացվել նիստերի դահլիճից
- Այս քրեական գործն ինքնին ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար. Հրայր Թովմասյանի պաշտպան
- Չեմ ստացել փոստային կամ էլեկտրոնային ծանուցում, ժամանակ է պետք պաշտպանական ճառին պատրաստվելու համար. Հրայր Թովմասյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան