«Հրապարակ». Ինչ քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում Սյունիքի մարզում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում. մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար: Եթե «խաղաղ» չստացվի, որոշները, Փաշինյանին բնորոշ ոճով, կարող են հայտնվել ճաղերի ետևում։ Որքան էլ հանրային տարբեր շրջանակներ տպավորություն ունեն, որ Սյունիքի երբեմնի ըմբոստներն ընդունել են Փաշինյանի «կրոնը», սակայն իշխանության նկատմամբ նրանց լոյալությունը մեծապես պայմանավորված է մարզպետի` Ռոբերտ Ղուկասյանի գործոնով:
Կալավանցի Ռոբերտը մարդկային և գործնական ջերմ հարաբերություններ է հաստատել համայնքի ղեկավարների հետ և համոզել, որ իր «խաթրը չկոտրեն»` մասնակցեն պետական որոշ միջոցառումների, դիմավորեն վարչապետին ու նրա տիկնոջը՝ խոստանալով փոխադարձաբար կառուցողական վերաբերմունք քաղաքական վերնախավի կողմից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վեր է մարդկային բոլոր հարաբերություններից, ուստի որոշել է առաջիկայում սպասվող քաղաքական և ընտրական գործընթացներին ընդառաջ՝ վերացնել իր առջև ծագող բոլոր հնարավոր խոչընդոտները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ հայտարարագիր է ներկայացրել վարչապետի օգնական՝ հանրային որևէ քայլով աչքի չընկած Հակոբ Աբրահամյանը
- «Հրապարակ». Չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան