Ճապոնիայում 18 մարդ վիրավորվել է միայնակ դելֆինի հարձակման հետևանքով
Միայնակ դելֆինին մեղադրել են Ճապոնիայի հարավում մարդկանց վրա բազմաթիվ հարձակումների մեջ։ Այդ մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքին։
Անցյալ շաբաթ դելֆինը կծել էր 50-ամյա տղամարդուն երկու ձեռքերը, որը լողալով մոտեցել էր նրան Ֆուկուի պրեֆեկտուրայի Ցուրուգա քաղաքի լողափում: Նա վերջին մեկ ամսվա ընթացքում նույն դելֆինի հարձակման 18-րդ զոհն է։
Գիտնականները կարծում են, որ արու դելխինը, հավանաբար, պատասխանատու է վերջին մի քանի տարիների ընթացքում մարդկանց վրա մինչև 50 հարձակման համար: Հետազոտողները կարծում են, որ կենդանին ինչ-ինչ պատճառներով առանձնացել է դելֆինների խմբից և այժմ հարձակվում է լողորդների վրա, քանի որ միայնակ է։
«Եթե դելֆինները սոցիալապես մեկուսացված են, նրանք կարող են լինել բավականին կոպիտ, ագրեսիվ և կծող»,-ասում է Էլիզաբեթ Հոքինսը՝ Ավստրալական Դելֆինների հետազոտությունների կազմակերպության հիմնադիրը:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայում ավելի քան 50 սև դելֆին ափ է նետվել
- Ճապոնիայում հաճախակիացել են դելֆինների հարձակման դեպքերը մարդկանց վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան